Ախալքալաքի շրջանը հավելյալ 6 մլն լարի է ստացել հիդրոէլեկտրոկայանից և Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղուց հարկերի տեսքով:
Հարկերը բյուջեն ստացել է մոտ 20 օր առաջ: Երբ և ինչի վրա կծախսվի այդ գումարը դեռ հայտնի չէ: Տեղի ինքնակառավարման մարմիններում աշխատողների աշխատավարձերը հնարավոր ավելացումը Ախալքալաքի Շրջանային վարչությունում հերքեցին:
«Ինչի վրա մենք կծախսենք պետք է մտածել, քանի որ նախագծերը շատ են: Մենք մտածում ենք, կհասցնենք, արդյոք անել այս ամենը այս տարվա ընթացքում: Թեև ժամկետները կարևոր չեն, մենք կարող ենք ծախսել այդ գումարը հաջորդ տարի: Առաջնահերթությունները մեզ մոտ ճանապարհներն են, բայց մենք չենք հասցնի այս տարի: Քանի-որ, մոտ մեկ ամիս մեզ պետք է կազմելու համար նախագիծը, ապա տենդեր-մրցույթը, ստացվում է, որ կլինի մոտավորապես սեպտեմբերի 15-ը: Ամենայն հավանականությամբ, մենք կպատրաստենք նախագծեր և հաջորդ տարվա փետրվարից արդեն կսկսենք հայտարարել տենդեր-մրցույթները: Բացի ճանապարհներից մեզ մոտ առաջնահերթություններից է ջուրը, հիմնականում գյուղերում: Մենք նաև ցանկանում ենք անցել գյուղական ճանապարհների կառուցմանը», – ասում է Ախալքալաքի Շրջանային Վարչության նախագահ` Էդուարդ Աղասարյանը:
Նշենք, որ 2016 թ.-ի Ախալքալաքի շրջանի բյուջեն կազմել էր 7 660 900 լարի:
Քրիստինե Մարաբյան