Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում (ճանապարհ դեպի Ռուսաստանի հետ սահման) ձյան և քամու պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով մեքենաների երթեւեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է: Ընդ որում Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով և միայն ձնեպաշտպան թունելների միջոցով՝ պարեկային ոստիկանության վերահսկողության ներքո: