Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) այսօր՝ հունվարի 12-ին, հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 դեպք, երեկ՝ 6։ Սակայն հաստատված դեպքերի սակավ թիվը պայմանավորված է վիրուսի թեստ հանձնողների թվի նվազմամբ։

Այսօր՝ հունվարի 12-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում իրականացվել է 65 թեստ, որից 46-ը՝ հակագենի, 19-ը՝ ՊՇՌ։

Ախալքալաքի ՀԱԿ ֊ի տրամադրած տեղեկատվության համաձայն, նոր տարում թեստավորվողների թիվը նվազել է։ Բայց դա չի նշանակում, որ մունիցիպալիտետում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազում է։

Ըստ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանը, բոլոր մանկավարժներն ու մանկապարտեզների դաստիարակները մինչև դասերի սկսվելը կհանձնեն կորոնավիրուսի թեստ։ Միայն դրանից հետո պարզ կդառնա մունիցիպալիտետում կորոնավիրուսի փաստացի իրավիճակը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում 245 մարդ ինքնամեկուսացման մեջ է գտնվում։