Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցիալական ցանցում արձագանքել է Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին։

«Ես խորապես մտահոգված եմ Ղազախստանում տիրող իրավիճակով։ Ես դատապարտում եմ բռնությունը, որը մենք տեսանք և արագ դեէսկալացիայի հույս ունեմ: Պետք է պաշտպանված լինեն քաղաքացիական բնակչության իրավունքներն ու անվտանգությունը: Մենք բոլորս գլոբալ կայունության, ինչպես նաև խաղաղության և անվտանգության ամրապնդման կարիք ունենք»,- գրել է Վրաստանի նախագահը Twitter-ում։