Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի ևս մեկ շտամ, որի մասին դեռ քիչ բան է հայտնի։ Այս մասին հայտնում է DW-ն։
Հաղորդվում է, որ նախկինում անհայտ շտամ է հայտնաբերվել Կամերունից վերադարձած տղամարդու մոտ, ով իբր վարակել է 12 մարդու Ֆրանսիայի հարավում: Վարակվածներից վերցված թեստը ցույց է տվել «մուտացիաների անտիպ համակցություն»: Կորոնավիրուսի այս նոր շտամը ժամանակավորապես ստացել է B.1.640.2 անվանումը և հայտնաբերվել է Մարսելի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի գիտնականի կողմից:
Նախնական ուսումնասիրությունները հայտնաբերել են նոր շտամի 46 մուտացիա: Ըստ առկա տեղեկատվության՝ հնարավոր է, որ այս շտամն էլ ավելի վարակիչ լինի, թեև դրա մասին ստույգ տեղեկություն դեռ չկա, քանի որ հետազոտությունը վաղ փուլում է։
Ֆրանսիայում ներկայումս գերակշռում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը, որին բաժին է ընկնում վարակների ավելի քան 60%-ը։