Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 590 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 955 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 67 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 39 315 թեստ, այստեղից 26 302-ը արագ, իսկ 13 013-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 9.13 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,67 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6.26 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 942 713 դեպք, որից 904 903 հիվանդ ապաքինվել է, 13 009-ը ՝ մահացել:
Կարանտինի ռեժիմում է 48 մարդ, ստացիոնարում բուժվում է 4 394 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 892 քաղաքացի:
Երեկ, հունվարի 3-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 943 նոր դեպք, ապաքինվել՝ 2789 պացիենտ, մահացել՝ 37 մարդ: