Իր կյանքի 60 տարիները նվիրաբերելով մանկավարժական գործնեությանը, Վաչագան Ռստակյանը Հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերը սերտելուվ հայեցի է դաստիարակել բազում սերունդների։
Վաչագան Ռստակյանը մանկավարժ դառնալու ձգտումն ունեցել է դեռ մանկուց, որին մեծապես նպաստել է Խ․ Աբովյանի անվան մակավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետ ընդունվելը։ Երբ նա բացել է մանկավարժական ուսումնարանի դռները արդեն ձևավորված մանկավարժ է եղել՝ ունեցել դասվարի դիպլոմ, ինստիտուտում ստացել է բարձրագույն կրթություն և բարձր դասարաններում՝ հայոց լեզվի եւ գրականության, պատմության դասավանդման որակավորում։
«Իմ կյանքի ամենահաճելի պահը մանկավարժական ինստիտուտ ընդունվելու պահն է եղել, քանի որ ես շատ եմ սիրում մանուկներին, մանկավաժությունը շատ կարևոր պաշտոն է, մանկավաժն է որոշում երեխայի ճակատագիրը, ես այդ առումով էլ աշխատել եմ իմ գիտելիքները և փորձը առավելագույնս օգտագործել»։
12 տարի հայրենի գյուղում որպես ուսմասվար հաջողությամբ աշխատելուց հետո, աչքի ընկնելով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, տեսչական աշխատանքի առաջարկ է ստանում Ախալքալաքի ժող․կրթ բաժնում։ Այնուհետեւ 2 տարի աշխատել է Բավրայի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն, հետագայում ժող․կրթ բաժնում ստանձնում է նաև մեթոդիստի պաշտոնը, զուգահեռ աշխատել է նաև շրջանի տարբեր կրթական հաստատություններում։
«Բարձրագույն կրթությամբ մանկավարժը անպայման անհրաժեշտ է, հենց այդ փաստը ինձ դրդեց վերադառնալ հայրենի գյուղ, որպեսզի իմ ժամանակի աշակերտները չտուժեին և ես կարողանայի բավարարել նրանց պահանջները այս առարկաների գծով»։
Մանկավարժական տաղանդի հետ մեկտեղ բնությունը օժտել է նրան նաև ձայնային տվյալներով։ Ռստակյանի հայրը երաժիշտ է եղել և այս ձիրքը փոխանցվել է իր որդուն, նա հմտորեն տիրապետում է ջութակին։
Վերջին մի քանի տարին Վաչագան Ռստակյանը հրավիրվել է Ախալքալաքի մշակութային երիտասարդական կենտրոն` Հայոց պատմություն ուսուցանելու։ Նա մեծ հիացմունքով է խոսում կենտրոնում աշխատած տարիներ մասին: Այս տարի առողջական խնդիրների պատճառով նա ինքնակամ հրաժարվել է կենտրոնում աշխատելուց։
«Ես անչափ շնորհակալ եմ կենտրոնի տնօրինությունից և կոլեկտիվից, նրանք կազմակերպել էին իմ պատվին մեծարման ցերեկույթ, դա ինձ շատ ոգևորեց, ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ պահապան ունեմ իմ թիկունքում, դա կոլեկտիվն էր և իմ աշակերտները»։
Աշխատելուվ տարբեր կրթական հաստատություններում նա արժանացել է ինչպես կոլեկտիվի, այնպես էլ իր աշակերտների և նրանց ծնողների հարգանքին և սիրուն, ստացել բազում շքանշաններ և պատվոգրեր։
Վարդուհի Կուրղինյան