«Արտադրի՛ր Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում միկրո և փոքր բիզնեսին դրամաշնորհային աջակցության ոլորտում հաջորդ տարվանից առաջնահերթությունը կտրվի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, ինչպես նաև երիտասարդ ձեռներեցների կողմից բիզնեսի բացմանը կամ ընդլայնմանը։ Այս մասին հայտնում են Կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից։
Վրաստանի կառավարության որոշմամբ «Արտադրի՛ր Վրաստանում» պետական ծրագրում մի շարք կարևոր փոփոխություններ կկատարվեն վարկերի երաշխիքային սխեմայի, արդյունաբերական, միկրո և փոքր բիզնեսի, հյուրանոցային բիզնեսի խթանման, արտահանման ուղղությամբ։
Բացի այդ, Եվրամիության աջակցությամբ կսահմանվեն փորձնական շրջանները՝ Իմերեթի, Կախեթի, Գուրիա, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի և շահառուներին տրվող դրամաշնորհների չափը կավելանա 40 հազար լարիի չափով, իսկ մյուս շրջաններում՝ 30 հազար լարի։
Նաև արտահանման տեխնիկական աջակցության մի մասը կավելացվի «Արտադրի՛ր Վրաստանում» ծրագրին, որը ներառում է երեք բաղադրիչ՝ արտադրանքի լիցենզավորում/սերտիֆիկացում, ուղղությունը կֆինանսավորվի 20 հազար լարիով: Ապրանքների բրենդավորում և փաթեթավորում, ֆինանսավորվելու է 20 հազար լարիի չափով: Միջազգային վաճառքների խթանում` 10 հազար եվրոյին համարժեք ֆինանսավորման չափը ազգային արժույթով:
Կառավարության որոշմամբ ծրագրի ունիվերսալ, արդյունաբերական մասում հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մեկ տարով: Այս բաղադրիչով հնարավոր կլինի մասնակցել ներդրումային հիմնադրամներին կամ նրանց հնարավորություն կտրվի սուբսիդավորվող վարկեր տրամադրել: Պահանջվող հյուրանոցային համարների նվազագույն թիվը կկրճատվի երկու անգամ՝ տասի փոխարեն դառնալով հինգ։
«Հյուրանոցային և առողջարանային արդյունաբերությանը» մասնակցող շահառուները, որոնց արտադրության մեկնարկի ժամկետը լրանում է այս տարվա վերջին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, գործունեությունը սկսելու պարտավորությունը կհետաձգվի մեկ տարով։
Կինոարդյունաբերության աջակցության բաղադրիչի համար դիմելու վերջնաժամկետը նույնպես կերկարաձգվի 2022 թվականի հունվարի 3-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը: Նույն ժամանակահատվածով կերկարաձգվի «Վարկային երաշխիքների սխեմայի» օգտագործման ժամկետը։
«Արտադրի՛ր Վրաստանում» կառավարական ծրագիրը ստեղծվել է 2014 թվականի ամռանը և ուղղված է երկրում տեղական արտադրության խթանմանը։ 2017 թվականի ապրիլին ստեղծվել է համանուն գործակալությունը, որը միավորել է բոլոր պետական ծրագրերը, որոնք ուղղված են բիզնես ոլորտի խթանմանը և երկրի տնտեսական զարգացմանը։
Գործակալության ծրագրերը՝ վարկերի սուբսիդավորում և երաշխիքներ, որոնք ներառում են ավելի քան գործունեության 200 տեսակ և միկրոդրամաշնորհներ, որոնք վեաբերում են ավելի քան գործունեության 300 տեսակների: