Դեկտեմբերի 26-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք՝ կատարված 5 650 թեստավորումից։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 280 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 1 դեպք:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 344 481 դեպք, որոնցից 330 593-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4 447 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 943 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 535 650 թեստավորում: