Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ախալքալաքի Հանրային Առողջապահության Կենտրոնը (ՀԱԿ) հայտնաբերել է կորոնավիրուսով վարակման 6 դեպք։ Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Ախալքալաքի առողջապահական կենտրոնում ոչ մի դեպք չի գրանցվել։ Ախալքալաքում կորոնավիրուսային իրավիճակը նորմալանում է, հիվանդացությունը՝ նվազում։

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Հանրային առողջության կենտրոնում իրականացվել է 122 COVID թեստ, այդ թվում՝ 17 PCR թեստ, 105 հակագենի թեստ։
Արդյունքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 6 դեպք։

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Հանրային առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել։