2021 թվականի 11 ամիսների ընթացքում արտասահմանում աշխատող էմիգրանտները Վրաստան են ուղարկել 2,1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նոյեմբերին դրամական փոխանցումների ծավալը կազմել է 207 մլն դոլար։
Դրամական փոխանցումների ծավալը 11 ամիսների ընթացքում 25,7%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Փորձագետների կարծիքով՝ տարեվերջին այս ցուցանիշը զգալիորեն կաճի, քանի որ մնացել է ընդամենը մեկ ամիս, սակայն այդ մեկ ամիսը դեկտեմբերն է, երբ ավանդաբար դրամական փոխանցումների ծավալն աճում է նախաամանորյա շրջանում։
Համապատասխանաբար՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ 2021 թվականը դրամական փոխանցումների ծավալով ռեկորդային տարի կլինի։
Ներդրումային վիճակագրությունը լրիվ հակառակը՝ շատ ավելի քիչ լավատեսական է երևում: 2021 թվականի 9 ամիսների արդյունքներով ներդրումները կազմել են 728 միլիոն դոլար, բայց նույնիսկ այս չափով հիմնական մասը բաժին է ընկնում համապատասխանաբար Վրաստանում արդեն գործող ընկերությունների վերաներդրումներին, հետևաբար, կապիտալի նոր մուտքեր գործնականում չեն եղել։
Ըստ «Intelexpress» դրամական փոխանցումների ընկերության գլխավոր տնօրեն Լևան Թավարթքիլաձեի, 2021 թվականի 11 ամիսների ընթացքում արտասահմանից փոխանցումների ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26-28%-ով։
«Այս ցուցանիշը գործնականում նույնն է թե՛ երկրի մասշտաբներով, թե՛ կոնկրետ մեր ընկերության համար։ Աճը հիմնականում գրանցվել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Ուկրաինայի հաշվին։ Առաջին տեղը դեռ զբաղեցնում է Ռուսաստանը, սակայն աճն այս ուղղությամբ ավելի քիչ է՝ մոտ 15%, բացի այդ, նրա մասնաբաժինը դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում անընդհատ նվազում է»,- հայտարարել է նա։
Դրամական փոխանցումների ամենազգալին աճը եղել է ԵՄ երկրներից՝ 50%-ով։
Տնտեսագետներն ինքնին դրական են համարում դրամական փոխանցումների ծավալի աճի փաստը, սակայն այն, որ 2018 թվականից դրամական փոխանցումներն ավելի կայուն են, քան ներդրումները և գերազանցում են իրենց ցուցանիշը, տնտեսության թուլության և ներդրողների համար դրա ոչ բավարար գրավչության ցուցանիշն է հանդիսանում։
Նոյեմբերին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալով առաջին տեղում է Ռուսաստանը՝ 34 մլն դոլար, որին հաջորդում են Իտալիան՝ 32 մլն դոլար, ԱՄՆ-ը՝ 24 մլն ԱՄՆ դոլար, Հունաստանը՝ 18 մլն ԱՄՆ դոլար, Իսրայելը՝ 17 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիան՝ 11 միլիոն ԱՄՆ դոլար: