Հայաստանում նախորդ մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 130-ով` հասնելով 343 հազար 636-ի: Ապաքինվել է 385 հոգի, առողջացածների թիվը հասել է 328 հազար 435-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, կատարվել է 6272 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ վարակը հայտնաբերելու նպատակով կատարվել է 2 միլիոն 249 հազար 210:
Կորոնավիրուսից նախորդ մեկ օրվա ընթացքում մահացել է 6 հոգի, մահացածների ընդհանուր թիվը 7899 է:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5 811 բուժառու: