Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 195 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 319 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 47 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 909 160 դեպք, որից 858 940 հիվանդ ապաքինվել է, 13 071-ը ՝ մահացել:

Երեկ, դեկտեմբերի 18-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 704 նոր դեպք, ապաքինվել է 2 070 պացիենտ, մահացել 53 մարդ: