Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Թբիլիսիի ժամանակով 19:00-ին, Փարիզում կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ» երգի 19-րդ մրցույթը, որին կմասնակցի 19 երկիր։

Ավանդաբար Մանկական Եվրատեսիլի ուղիղ հեռարձակումն առաջարկելու է Հանրային հեռարձակողը։

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Նիկո Քաջայան «La Saint Musical»-ի բեմում ելույթ կունենա երկրորդ համարի ներքո։

«Ռանինա» նախագծի հաղթող Նիկո Քաջայան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում կկատարի Գիգա Կուխիանիձեի «Lets count the smiles» երգը։

Մասնակցեք առցանց քվեարկությանը։ Վրաստանից և աշխարհի ցանկացած կետից աջակցեք Վրաստանի ձայնին՝ Նիկո Քաջաիային:

Քվեարկությունը սկսվել է այսօր՝ ժամը 23:00-ին, vote.junioreurovision.tv կայքում և կավարտվի դեկտեմբերի 19-ին՝ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի մեկնարկից առաջ, այնուհետև կվերսկսվի ևս 15 րոպեով՝ մրցույթի բոլոր երգերի կատարումից հետո:

Վրաստանի ներկայացուցչի հետ կարող եք քվեարկել ևս երկու մասնակցի օգտին։ Ձեր ձայնը որոշում է վերջնական արդյունքի կեսը, իսկ մյուս կեսը որոշում է ժյուրին: Կհաղթի ամենաբարձր միավոր հավաքած երգը: