Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել խմբավորման անդամներին, որոնք կապված են քրեական աշխարհի հետ:
Ինը մարդ, որոնց թվում է Վրաստանի երրորդ գումարման խորհրդարանի (1992-1995թթ.) հանգուցյալ պատգամավոր Թեյմուրազ Ժորժոլիանիի որդին, ձերբակալվել է Թբիլիսիում տեղի ունեցած հատուկ գործողության արդյունքում: Քննության տվյալներով՝ «օրենքով գողի» անունից նրանք կազմակերպել են «ընդհանուր» հավաք և Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտ աշխատող անհատ տաքսիստներից խլել վաստակած գումարի կեսը։
«Իմ պաշտպանյալին մեղադրում են գողական հանրությանն աջակցելու մեջ, ինչը որպես խափանման միջոց նախատեսում է մոտ 3-6 տարվա ազատազրկում: Նրան արդեն մեղադրանք է առաջադրվել, սակայն գործի նյութերը դեռ ինձ չեն փոխանցել: Իմ պաշտպանյալը օգտվում է լռության իրավունքից։ Բացի այդ, նա կտրականապես հերքում է այդ գործին մասնակցությունը», — հայտարարել է ձերբակալվածներից մեկի փաստաբան Ջաբա Կոչլամազաշվիլին «Մթավարի» հեռուստաալիքի եթերում:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ գողական հանրությանը անդամակցելու, գողական հանրության գործունեությանը աջակցելու, գողական հանրության անդամին կամ օրենքով գողին՝ նյութական օգուտ ստանալու համար: Ձերբակալվածներին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։