ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամը լուծելու համար առաջիկա օրերին կշարունակի բանակցությունները եվրոպացի գործընկերների ու Ռուսաստանի հետ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Ես կարծում եմ, որ առաջիկա երկու օրերին մենք ակնհայտորեն կշարունակենք խոսել մեր եվրոպացի և ռուս գործընկերների հետ ու առաջ շարժվելու ուղիներ փնտրել», – ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը մոտ 2 ժամ տևած բանակցություններ անցկացրին։
Քննարկումներից հետո կողմերը հայտարարեցին, որ առաջնորդներն առավել մեծ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի շուրջ իրադրության զարգացմանը, մասնավորապես ՆԱՏՕ-ի` արևեյան ուղղությամբ ընդլայնմանն ու ռուսական սահմանների մոտ հարձակողական սպառազինությունների տեղակայմանը: