Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտարարել է հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ։

Տիկարաձեի խոսքով, նա կշարունակի աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։

Տիկարաձեն շնորհակալություն է հայտնել թիմակիցներին, բուժանձնակազմին և խոսել ոչ վաղ անցյալում առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Մենք նախկինում ամեն ինչ արել ենք՝ արժանավայել ու ճիշտ քայլեր ձեռնարկելու համար»,- հայտարարել է Տիկարաձեն։