Դեկտեմբերի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 226 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 091 մարդ, մահացել է 53 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 875 806, այստեղից ապաքինվել է 817 963 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 519:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 55 130 փորձարկում, այդ թվում 33 673-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21 457-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 7.67% է, վերջին 14 օրվանը՝ 8.31%, վերջին 7 օրվանը՝ 7.96%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 264 582 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11 943 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 39 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 371 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 189 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: