Այսօր՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում տեղի ունեցավ «Երկրաշարժ» ֆիլմի ցուցադրությունը։

leninakan

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Ախալքալաքին նախկին փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանը և այլոք։

«Ինչպես գիտենք դեկտեմբերի 7-ը հայ ազգի համար սգո օր է, քանի որ 1988 թվականի ճիշտ այս օրը տեղի ունեցավ երկրաշարժ, որին զոհ գնացին հազարավոր մարդիկ։ Շատերը հաշմանդամություն ձեռք բերեցին, շատերը անօթևան մնացին, շատերը կորցրեցին իրենց մտերիմներին, հարազատնեին, և այսօրը յուրաքանչյուր հայի համար հիշատակի, հարգանքի արժանի օր է։ Մենք ամեն տարի այս օրը կատարում ենք հոգեհանգիստ, և այս տարի նույնպես բացառություն չէր: Մենք որոշեցինք, որ այսօր նաև աղոթք բարձրացնելուց հետո մեր փոխառաջնորդության դահլիճում «Երկրաշարժ» ֆիլմը դիտենք: Աստված տա, որ այլևս մեր հայրենի երկրին, և աշխարհում որևէ երկրի և ժողովրդի նման տարերային աղետներ չլինեն, ապրեն խաղաղության և երջանկության մեջ»,-ասաց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:

filmi ditum

Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի իրադարձությունների մասին, երբ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ (6,8 մագնիտուտ ուժգնությամբ), որը տարածվեց գրեթե ողջ հանրապետությունով մեկ։ Ավերվել են Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները և ևս 300 բնակավայրեր։ Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել են հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոն մարդ մնացել են առանց ապաստարանի։

Գայանե Ակոջյան