Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից հայտնում են, որ Ախալցիխե-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոճանապարհին երթևեկությունն ազատ է։
Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով երեկ ավտոճանապարհի 90-120 կմ հատվածում արգելվում էր՝ կցովի, կիսակցովի և 30 նստատեղից ավելի ունեցող ավտոբուսների տեղաշարժը։