Վրաստանի կրթության և գիտության նախարարության և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի հովանու ներքո, «Վրացերենը ապագա հաջողության համար» պետական ծրագրի շրջանակներում ստեղծվել են մի շարք կրթական ինտերակտիվ ռեսուրսներ (ընդհանուր 12 սկավառակ):
Այդ ռեսուրսները ստեղծված են ոչ վրացալեզու՝ առաջինից տասներկուերորդ դասարանների աշակերտների համար։ Դրանք ստեղծված են ժամանակակից մանկավարժության սկզբունքներով, նույն ծրագրով ստեղծված դասագրքի բովանդակության հիման վրա և նպաստում են չափանիշներով սահմանված լեզվական և կրթական նպատակների ձեռքբերմանը։
Թե ինչպես հասանելի կլինեն այդ սկավառակները աշակերտներին Jnews-ը կտեղեկացնի հաջորդ հոդվածներում։