Արդարադատության տունը պարզաբանում է, որ էլեկտրոնային QR կոդն ունենալու դեպքում այլևս անհրաժեշտ չէ վերցնել նյութական կովիդ քարտը։
«Ակտիվացրեք թվային կովիդ-անձնագիրը: Էլեկտրոնային QR կոդն ունենալու դեպքում այլևս անհրաժեշտ չէ վերցնել նյութական կովիդ քարտը։
Ներբեռնեք Georgia e-Health հավելվածը, որը կկատարի այսպես կոչված կանաչ անձնագրի գործառույթը։
Միայն այն դեպքում, եթե քաղաքացին որևէ պատճառով չի կարողանում ներբեռնել թվային կովիդ վկայականի համար անհրաժեշտ հավելվածը, ապա պետք է դիմի Արդարադատության տուն։
Հավելվածում QR կոդը ակտիվացնելուց հետո այլևս անհրաժեշտ չէ ունենալ ֆիզիկական կովիդ քարտ երկրի ներսում, ինչպես նաև թվային կովիդ անձնագրերի միասնական տարածքում անդամագրված բոլոր 49 անդամ երկրներ ճանապարհորդելիս:
Հավելվածը ներբեռնելուց և գրանցվելուց հետո դուք կակտիվացնեք QR կոդը և կստանաք պատվաստման հետ կապված հետևյալ տեղեկատվությունը. Պատվաստման ամսաթիվը և պատվաստանյութի տեսակը. ՊՇՌ և հակագենի թեստի վերջին արդյունքները. Ձեր վարակվածության կարգավիճակը»,- ասում են գերատեսչությունում:
Հավելվածը ներբեռնելու համար օգտագործեք հղումը՝ iPhone – apps.apple.com և Android – play.google.com