Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 409-ով՝ հասնելով 337 931-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1106-ով և հասել 315 հազար 126-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 169 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 356 046-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 514-ի, ևս 1439 վարակակիր, ըստ Հայաստանի առողջապահական գերատեսչության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 852 մարդ։