Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տվյալներով՝ միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի 1-36 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տեղատարողությամբ ավտոբուսների տեղաշարժը:
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակման պատճառը բարդ օդերեւութաբանական պայմաններն են եղել (առատ ձյուն, մերկասառույց, վատ տեսանելիություն)։ Կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների տեղաշարժը արգելվում է նաև Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում:
Ճանապարհների այս հատվածներում մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։