«Միացյալ ազգային շարժումը» կմասնակցի 2016 թ.-ի Խորհրդարանական ընտրություններին նորացված կադրային անձնակազմով և ծրագրով: Կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածու` Ելենա Խոշտարիան ասում է, որ իրենք ընդունում են երկիրը կառավարելու ժամանակ իրենց սխալները, ինչպես նաև ցույց է տալիս ներկայիս կառավարության թույլ տված սխալները:

Go Group Media և JAMnews մեդիա հարթակի կողմից կազմակերպված լրագրողական շրջագայության շրջանակներում հադիպեցինք Վակեում «Միացյալ ազգային շարժման» կողմից առաջադրված մեծամասնական պատգամավորի թեկնածու, «Վրաստանի Բարեփոխումների Գործընկերներ» (GRASS) ոչ պետական կազմակերպության համահիմնադիր և Վրաստանի Արտաքին գործերի նախկին փոխնախարար` Ելենա Խոշտարիայի հետ:

2012 թ.-ին «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պարտվեց ընտրություններում, կորցրեց իշխանությունը և դարձավ գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկը: Ելենա Խոշտարիան ասում է, որ կուսակցությունը ընդունում է իր սխալները:

«Մի կողմից, մենք ստեղծեցինք արդյունավետ մի պետություն, դինամիկ, տնտեսական զարգացումով, առաջընթացները շատ էին, իսկ մյուս կողմից, կային լուրջ դժգոհություններ: Դա առաջին հերթին որոշ ժողովրդավարական գործընթացների տեսանկյունից, մարդու իրավունքների, դա դատական համակարգի անկախությունն է, ԶԼՄ-ների բազմակարծությունը, մասնավոր սեփականության պաշտպանությունը և այլն», – ասաց Ելենա Խոշտարիան:

2012 թ.-ի իշխանափոխությունը պատմական պահ էր: Վրաստանում առաջին անգամ, առանց հեղափոխության տեղի ունեցավ իշխանության փոխանցում:

«Ամբողջ մեկ ամիս շարունակ մենք շատ քաղաքակիրթ և խաղաղ կերպով, հանձնեցինք իշխանությունը, և, իհարկե, կար հույս, որ մենք մտնում ենք ժողովրդավարության և եվրոպական զարգացման նոր փուլ: Նոր իշխանության ժամանակ մենք անցանք ընդդիմության շարքերը, և կուսակցությունը չանհետացավ: Մեզ մոտ մինչ այս, ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունները անհետանում էին», – ասաց նա:

Սակայն նոր իշխանությունը ընտրեց կառավարման սխալ ճանապարհ և նպատակ, որոնք երկրի զարգացմանը չէին ծառայում:

«Ինչ ենք մենք ստացել 4 տարվա ընթացքում, առաջին հրթին այս կառավարումը պաշտոնական չէ: Բիձինա Իվանիշվիլին դարձավ ոչ պաշտոնական, այսինքն, նա գլխավորում է այս բուրգը, բայց նա գնացել է, և, իհարկե, նրա կառավարման մեջ ոչ մի հաշվետվողականություն և թափանցիկություն չկա, նա նույնիսկ ինքն էլ չի թաքցնում այն ​​փաստը, որ այս համակարգը կառուցված է իր կողմից, բայց նա ունի ոչ ֆորմալ պատասխանատվություն: Իսկ երկրորդ մեծ խնդիրը` ամենից առաջնային ուղղությունը Իվանիշվիլիի համար դարձավ ոչ թե երկրի շինարարությունը, ոչ թե դատական ​​համակարգի, լրատվամիջոցների բարելավումը, այլ պայքարն ընդդեմ «Ազգային շարժման»: Այսինքն, դա ակտիվ քաղաքականություն է, պայքար քաղաքական ձերբակալությունների ճանապարհով, ինչպես նաև հազարավոր ակտիվիստների, այս 4 տարիների ընթացքում հարցաքննում են, հեռացնում աշխատանքից», – նշեց նա:

Խոշտարիան նշում է, որ այդ կադրերը բանտից, որոնք հասարակական կարծիքի հեղափոխություն իրականացրին 2012 թ.-ի Խորհրդարանական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում, չափազանց ագրեսիվ մեթոդ էր «Ազգային շարժման» դեմ պայքարում:

«Սա հասարակական ագրեսիա էր ընդդեմ «Ազգային շարժման»: Նրանք, ովքեր զբաղվում էին դրանցով, նրանցից ոչ-ոք չի ձերբակալվել, այսինքն այդ կադրերը կազմակերպված էին դիտումներ ապահովելու համար, որպես հետևանք այդ գործընթացներից տուժեցին իշխանության բոլոր ինստիտուտները, արդյունքում մենք տեսնում ենք լարվածություն, շատ բարդ հարաբերություններ նախագահի և Իվանիշվիլիի միջև, նախագահի ինստիտուտը սկսում է տառապել այս ամենից: Իվանիշվիլին ասում է, որ ինքը ոչ բավարար չափով է պայքարում «Ազգային շարժման» դեմ»:

Ելենա Խոշտարիան կարծում է, որ ներկայիս իշխանության կառավարման անարդյունավետ մեթոդներից մեկը համարվում է դատախազության և դատարանի քաղաքական կախվածությունը: Ըստ նրա, այստեղ պահանջում է հիմնարար մոտեցում, օրինակ վերաքննիչ և Գերագույն դատարաններ պետք է հրավիրել արևմտյան դատավորներին, նրանց վրա չեն կարող լինել ճնշում կառավարության կողմից: Խոշտարիայի խոսքով «Միացյալ ազգային շարժումն» ունի պոտենցիալ, որպեսզի կարողանան վերադարձնել բնակչության վստահությունը: «Ազգային շարժման» աջակցության մակարդակը նույնն է, ինչ «Օցնեբայինը»: Մենք պետք է թարմացում կատարեինք առաջ, բայց միայն հիմա կա ուժեղ կառավարության որոշակի վախի գործոն, որը կապված էր մեզ հետ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ արտաքին քաղաքական հարաբերությունների հարցին, կուսակցության հաղթանակի դեպքում, Խոշտարիան նշեց, որ անհրաժեշտ կլինի վերանայել Ռուսաստանի դեմ կոշտ հռետորաբանությունը, սակայն կրկին պաշտպանելով ժողովրդի շահերը:

Աղունիկ Այվազյան