Նոյեմբերի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 851 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 5 530 մարդ, մահացել է 55 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 814 097, այստեղից ապաքինվել է 755 229 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 553:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 012 փորձարկում, այդ թվում 13 137-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 875-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.41% է, վերջին 14 օրվանը՝ 9.25%, վերջին 7 օրվանը՝ 8.97%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 097 159 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 644 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 58 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 708 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 123 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: