Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 318 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 52 962 թեստ, այստեղից 32 513-ը՝ հակագենի արագ թեստով և 20 449-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 8,15%, վերջին 14 օրը –9,39%, վերջին 7 օրը – 9%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 808 889 դեպք: Ապաքինվել է ևս 2 457 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 743 927:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 11 422 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 090 036 պատվաստում, օրական՝ 7 293:

Կարանտինի ռեժիմում է 48 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 471-ը: