Նոյեմբերի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 446 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 5 320 մարդ, մահացել է 77 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 800 293, այստեղից ապաքինվել է 737 316 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 289:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 026 փորձարկում, այդ թվում 31 072-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 954-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.89% է, վերջին 14 օրվանը՝ 9.63%, վերջին 7 օրվանը՝ 9.05%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 074 270 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7 307 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 505 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 170 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: