Նոյեմբերի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 330 895 դեպք:

Նոյեմբերի 16-ին կատարվել է 10 870 թեստ, հաստատվել է 982 նոր դեպք, առողջացել են 1 153-ը, 46 մահվան դեպք է արձանագրվել:

Նոյեմբերի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 330 895: Փաստացի բուժվողներ՝ 23 856: Առողջացածներ՝ 298 492: Մահվան ելքեր՝ 7 153: Ընդհանուր թեստեր՝ 2 271 138: