Հայաստանում նոյեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 324 039-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 675-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ռեկորդային՝ ևս 80 դեպք է գրանցվել, 69-ը՝ կորոնավիրուսից, 11-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6 831 դեպք կա, այլ պատճառով՝ 1 353։
Ապաքինվել է ևս 1 277 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 286 334 է։ Փաստացի բուժվողների թիվը 29 521 է։
Ընդհանուր առմամբ 2 202 322 թեստ է արվել, մեկ օրում` 10 052։