
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ախալքալաքում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի 29 դեպք։ Շրջանում իրավիճակը շարունակում է մնալ ծանր։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում երեկ՝ նոյեմբերի 8-ին, կատարվել է 337 թեստ, որից 299-ը՝ հակագենի, 38-ը՝ PCR մեթոդով, որի արդյունքում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի 29 դեպք։
Մունիցիպալիտետի դպրոցներն այս պահի դրությամբ աշխատում են սովորական ռեժիմով։
Այսօր Ախալքալաքի թիվ 4 (Դեմիրճյանի անվան) դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները կորոնավիրուսի թեստ են հանձնել, որի արդյունքում ուսուցիչների և աշակերտների շրջանում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր։ Հանրային առողջապահության կենտրոնից հայտնում են, որ իրենք դիմել են Կրթության նախարարություն և սպասում են պատասխանի, և երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ դպրոցը անցնում է հեռավար ուսուցման։
Իրավիճակը շրջանում շարունակում է մնալ ծանր, գրեթե մեկ ամիս է, ինչ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում ամեն օր հայտնաբերվում է կորոնավիրուսի շուրջ 30 դեպք։