Նոյեմբերի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 191 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 348 մարդ, մահացել է 74 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 755 046, այստեղից ապաքինվել է 693 129 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 509:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 21 477 փորձարկում, այդ թվում 13 204-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 273-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 10.2% է, վերջին 14 օրվանը՝ 9.64%, վերջին 7 օրվանը՝ 10.41%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 005 229 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 204 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 46 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 916 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 302 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: