Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 315 004-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2 330-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 46 դեպք է գրանցվել, 41-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6 532 դեպք կա, այլ պատճառով՝ 1 317։

Ապաքինվել է ևս 1 270 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 274 878 է։ Փաստացի բուժվողների թիվը 32 277 է։

Ընդհանուր առմամբ, 626 377 թեստ է արվել, մեկ օրում` 12 188: