Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է անում քաղաքական գործիչներին նախընտրական շրջանում ընդունել կուսակցությունների էթիկական վարվելաձևի Օրենսգիրքը: Այս մասին ասվում է, վարչապետի հունիսի 20-ին տարածած հատուկ հայտարարության մեջ:
«Հայտնի է, որ օրենսդիր մարմինը երկրում արդեն քննարկում է այդ հարցը, ինչը, անկասկած, պետք է ողջունել, սակայն շատ կարևոր է, և տվյալ հայտարարության նպատակներից մեկն է համարվում, որպեսզի, վարքագծի Օրենսգրքում շարադրված սկզբունքների համաձայն, տեղի ունենա հասարակության լայն համաձայնություն: Համաձայնություն այն մասին, որ չեն կիրառվի բռնի մեթոդներ, մրցակիցների հանդեպ ատելություն, վիրավորանք, արժանապատվությունը զրպարտող գործողություններ, ինչպես նաև ապահովված կլինի հարգանք այլակարծության նկատմամբ: Ցանկանում եմ խրախուսել կառավարական գերատեսչություններին, յուրաքանչյուր աշխատողի, հատուկ պատասխանատվությամբ վերաբերվել իրենց քայլերին, խուսափելու համար, չնայած քաղաքական համակրանքի հօգուտ որևէ կուսակցության կողմից հնարավոր օգտագործումից: Շատ կարևոր է ապահովել առավելագույնս հավասար մուտք դեպի ռեսուրսներ», – ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Կվիրիկաշվիլին նաև դիմել է «Վրացական երազանքի» կողմնակիցներին, կոչ անելով կանխել վարչական ռեսուրսի քաղաքական նպատակներով օգտագործումը:
«Որպես իշխող թիմի առաջնորդ կցանկանայի անդրադառնալ իմ կողմնակիցներին` մեր կառավարության հիմնական առավելությունը և ուժը, հենց մրցակիցների հետ հարաբերություններում և կարծիքի տարբերության հարցում է: Հետևաբար շատ կարևոր է պահպանել այդ մոտեցումը և ոչ ոքի մոտ չառաջացնել այնպիսի հարցի ծագում, մեր կողմից վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման վերաբերյալ: Մեզ դա պետք չէ, քանի որ մենք առանց այդ էլ ունենք ժողովրդի մեծ աջակցությունը», – ասված է հայտարարության մեջ:
Նշենք նաև, որ նա անրադարձել է նաև ոստիկանությանը, ընդգծելով, ամեն ինչ պետք է արվի ոչ միայն կարգը պահպանելու համար, այլ նաև լարվածության ցանկացած դրսևորումների կանխարգելման համար:
«Հատուկ ուշադրություն պետք է դարձվի տարածաշրջաններում և ամենուր որտեղ բարձր է ընդդիմության ռիսկը, պետք է լինի առավելագույն մոբիլիզացիա: Պետական կառույցների ու հաստատությունների պարտականությունն է` յուրաքանչյուր քաղաքական ուժի քարոզարշավի սահուն անցկացումն ապահովելը, և հատկապես` ընդդիմության: Արդեն սկսվել են տարածաշրջաններում ընտրողների հետ հանդիպումները: Մեր կառավարությունը կապահովի հավասար, խաղաղ և կառուցողական ընտրական միջավայր», – ասել է Կվիրիկաշվիլին:
Էդիտա Բադասյան