Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարել նաև միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հնարավորություններին։