Ախալքալաքում ավարտվեց «Ընտրիր ավելի լավ ապագա» ծրագիրը, որն ուղղված էր մեծացնելու կանանց ներգրավվածությունը քաղաքականությունում:
Ծրագիրն իրականացվել է IFSED-ի աջակցությամբ, որի նպատակն էր մեծացնել կանանց ներգրավվածությունը և ակտիվությունը ընտրությունների ժամանակ, ոչ միայն ընտրություն կատարելու տեսքով, այլ նաև սովորելու և ստացած գիտելիքը փոխանցելու գյուղերում՝ կանանց շրջանում:
Թրեյնինգների ժամանակ խոսվել է կանանց դերի մասին քաղաքականության մեջ և կոնկրետ ընտրական պրոցեսների մասին, որոնք պետք է անցնեն ընտրատեղամաս այցելող քաղաքացիները:
Ծրագրի առաջնահերթությունն է եղել մեծացնել կանանց քաղաքական մասնակցությունը, ուժեղացնել նրանց առաջնորդության հմտությունները և խթանել կանանց ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքում ինչպես նաև ընտրություններում։
Կազմակերպիչներից՝ Դալի Աղդգոմելաձեն ասում է. «Շատ կանայք կարողացան ներկայացնել իրենց գիտելիքը, որոշ չափով բարձրացավ նրանց ակտիվության մակարդակը, նրանք ստացան հնարավորություն իրենց ստացած գիտելիքը տարածել տարբեր գյուղերում: Ծրագրի շրջանակներում առաջացած խնդիրներից էր համաճարակային սահմանափակումները, նաև այն, որ թրեյնինգների շրջանը համընկավ կարտոֆիլի բերքահավաքի հետ և երբեմն բարդ էր լինում մարդկանց հավաքել և անցկացնել հանդիպում»:
Ծրագրին մասնակցած և վերապատրաստված թրեյներները ստացան սերտիֆիկատներ և նվերներ:
Լիդա Ալմասյան