2021 թվականի սեպտեմբերին Վրաստան է եկել 226 662 զբոսաշրջիկ, ինչը 348,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այս մասին ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում:

Ըստ զեկույցի՝ 92 437 զբոսաշրջիկ երկիր է մուտք գործել ցամաքային ճանապարհով, 131 594-ը` օդային, 646-ը` ծովային, իսկ 1 985-ը` երկաթուղային ճանապարհով:

Երկրների տվյալները հետևյալն են.

Ղազախստան՝ 10.930 այցելու,
Սաուդյան Արաբիա՝ 9.338 այցելու,
Ադրբեջան՝ 8.726 այցելու,
Իսրայել՝ 7.869 այցելու,
Լեհաստան՝ 7.029 այցելու,
Ուզբեկստան՝ 4.374 այցելու,
Գերմանիա՝ 3.896 այցելու,
ԱՄՆ՝ 2.833 այցելու,
Քուվեյթ՝ 2617 այցելու: