Բաթումի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության ղեկավար Էդնար Նատարիձեն հայտնել է, որ Բաթումիում փլուզված բնակելի շենքը ենթակա է ամբողջական ապամոնտաժման:

Էդնար Նատարիձեի խոսքով՝ շենքը, որի մուտքերից մեկը փլուզվել է, ենթակա է ամբողջական ապամոնտաժման: Ես արդեն գիտեմ այս շենքի փորձաքննության եզրակացությունը: Հետեւաբար, կես միլիոն լարի կհատկացվի ապամոնտաժման աշխատանքներին և մենք այս հարցը բարձրացրինք ավագանու նիստին, գործնականում ապամոնտաժումը շուտով կսկսվի:

Բաթումիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լելա Սուրմանիձեն հայտնում է, որ վնասված շենքի հարակից շենքերը, ըստ նախնական զննության, կայուն են:

Քանդված շենքից տարհանվել է 55 ընտանիք: Քննարկվում է նրանց քաղաքապետարանի բնակարանային ֆոնդից բնակարանների, ինչպես նաև դրամական փոխհատուցումը փոխանցումը: Քաղաքապետարանի ներկայացուցիչներն այսօր հանդիպում կունենան շենքի բնակիչների հետ: