«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ չլուծված է, և իրավիճակը տարածաշրջանում կայուն չէ», – ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանը առանցքային դերակատարում ունի հակամարտության լուծման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում, որպես ամբողջություն», – նշել է Փաշինյանը:
Հայաստանի կաթողիկոսը նույնպես Մոսկվայում է, որտեղ եռակողմ ձևաչափով կհանդիպի Ռուսաստանի պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ: Մինչ հանդիպումը, հայ հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ հանդիպումը դրական դեր կխաղա Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակման գործում:
Ըստ հայկական կողմի՝ 2020 թվականին Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից ձերբակալված հայ զինվորականներից մոտ 150 հոգի դեռ գերության մեջ են: