Հոկտեմբերի 13-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 837 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 586 մարդ, մահացել է 26 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 645 195, այստեղից ապաքինվել է 605 581 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 332:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 49 386 փորձարկում, այդ թվում 32 217-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 169-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.79% է, վերջին 14 օրվանը՝ 6.95%, վերջին 7 օրվանը՝ 8.52%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 889 200 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 837 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 61 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 766 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 803 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: