Այսօր՝ հոկտեմբերի 12 -ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Մաջադիա գյուղի հանրային դպրոցը, կորոնավիրուսի դեպքերի պատճառով, անցել է հեռավար ուսուցման ռեժիմին: Արդյունքում Ախալքալաքի մունիցիպալիտետի 5 հանրային դպրոց գործում է հեռավար ռեժիմով:
Այսօր՝ հոկտեմբերի 12 -ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի ևս մեկ դպրոց անցել է հեռավար ուսուցման ռեժիմի: Մաջադիա գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այսօր, երբ ստացվել են թեստերի պատասխանները, դպրոցն անմիջապես փակվել է:
Երեկ փակվել էր Սուլդա գյուղի դպրոցը: Վաչիանի դպրոցն աշխատում է առցանց Հոկտեմբերի 8 -ից, իսկ Աբուլ գյուղի հանրային դպրոցը՝ հոկտեմբերի 4 -ից: Հոկտեմբերի 8 -ից փակ է նաև Ախալքալաք քաղաքի թիվ 1 հանրային դպրոցը: Դպրոցները կարանտինի են անցնում 12 օրով: