Բաթումի քաղաքային դատարանը շենքի փլուզման գործով երեք կալանավորվածների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Որոշումը կայացրել է դատավոր Թամար Բեժանեիշվիլին:

Ողբերգական դեպքի կապակցությամբ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատերը եւ երկու բանվորներ, ովքեր շինարարական աշխատանքներն էին կատարում, ձերբակալվել են:

Փաստաբանները դեմ են հանդես եկել մեղադրող կողմի դիրքորոշմանը և պնդել են, որ ձերբակալվածները չպետք է պահվեն անազատության մեջ մինչև հետաքննության ավարտը: Փաստաբանների խոսքով՝ բանվորները նշում են, որ աշխատանքի ընթացքում չեն դիպել հիմնապատին:

Թեև, ըստ դատախազի, կան ապացույցներ, այդ թվում` հարեւանների ցուցմունքները եւ փորձագիտական ​​եզրակացությունը, որոնք հաստատում են մեղադրյալի մեղքը:

Գործը քննվում է շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման և այլ մարդկանց գույքի վնասման կամ ոչնչացման հոդվածով, որը հանգեցրել է մարդկանց մահվան և ծանր հետևանքների: