Հունիսի 13-ին Ախալքալաքի Սպորտ համալիրում տեղի ունեցավ Գորիում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցույթի՝ Ախալքալաքի երիտասարդական հավաքականի մասնակիցների դրամաշնորհ:
Միջազգային մրցույթը, նվիրված աշխարհի և Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Գիորգի Կանդելակիին, տեղի էր ունեցել մայիսի 12-15-ը: Մրցույթում մասնակցում էին Ռուսաստանի, Թուրքիայի, Բելոռուսի, Ադրբեջանի հավաքականների լավագույն մասնակիցները:
Պարգևատրվող մասնակիցներն էին՝ Արտյուշ Գոմցյանը, ով գրավել է 3-րդ տեղ, Արշակ Էլիզբարյանը, ով գրավել է 2-րդ տեղ, իսկ չեմպիոնի տիտղոսին արժանացել է Արտյոմ Յորդանյանը, ով բոլոր 3 հաղթանակները նոկաուտով է կրել:
«Այսօրվա պարգևատրվող մասնակիցները երիտասարդական հավաքականի անդամներն են և պատրաստվում են սեպտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնությանը», – մեզ հետ զրույցում ասաց սպորտային համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը:
Ջուլիետա Տոնականյան