Հոկտեմբերի 4-ից Ախալքալաքի շրջանում սկսել են գործել նախակրթարանները, այս մասին հայտնում է Ախալքալաքի շրջանի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը
Նրա խոսքով, մանկապարտեզները բացվել են և աշխատում են պահպանելով համաճարակաբանական բոլոր հանձնարարականները:
«Բոլոր դայակները հանձնել են կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ, իսկ մանկապարտեզներում առկա են հիգիենայի պահպանման բոլոր պայմանները: Բացի դա, օգոստոս ամսին դայակները անցել են թրեյնինգներ, վերապատրաստվել են և սերտիֆիկացված են: Բացառություն է Վաչիանի մանկապարտեզը, քանի որ այստեղ հայտնաբերվել է կորոնավիրուս, և այն հիմա չի գործում»,- ասում է Մանկապարտեզների միավորման տնօրենը:
Իսկ ինչ վերաբերում է երեխաների հաճախելիությանը, ապա այն այդքան էլ բարձր չէ:
«Բացվելու օրվա հետ համեմատ հիմա համեմատաբար ավելի քիչ են երեխաները, չեմ կարող հստակ ասել, թե ինչի հետ է դա կապված» ասում է Անահիտ Ասատուրյանը:
Նշենք, որ նախակրթարաններում երեխաներին օրական երեք անգամյա սնունդ է տրվում, այդ թվում՝ միրգ: Ախալքալաքի շրջանում գործում է 16 մանակպարտեզ, որոնցից 3-ը՝ այլընտրանքային է և առանց սնունդի, իսկ 13-ը՝ սնունդով են և շուրջօրյա:
Լիդա Ալմասյան