Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցան, հայտնի են առավել մեծ թվով ձայներ հավաքած թեկնածուները: Ընտրությունները մեկնաբանում են Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուները, ովքեր չեն հավաքել բավարար ձայներ եւ պարտվել են ընտրություններում:
Արսեն Կարապետյանը «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածուն է: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ Ախալքալաքը ստացել է 9,9% (1695 ձայն): Նրա կարծիքով, նախորդ ընտրությունների համեմատ այս տարվա ընտրություններում առաջընթաց կա:
«Այսինքն՝ տեղամասերում մարգինալ խմբերը քչացել են, ընտրությունների տեսողական կողմն ավելի ընդունելի է: Խախտումներ կային: Տուրցխում, Ազավրեթում բազմաթիվ օրինակներ կան, կան մի քանի գործոններ, ինչպիսիք են՝ մարդկանց վրա ազդեցությունը, շանտաժը, սպառնալիքները, հարկադրված քվեարկությունը: Կային շատ փաստեր, բայց անհրաժեշտ է մեկը նշել, նույնիսկ եթե չլինեին այս հանգամանքները, իրավիճակը չէր փոխվի: Հաղթողը նա է, ով հաղթել է հիմա: Ինչու՞ եմ այդպես մտածում, միևնույն է ընտրական աջակցություն ուներ ներկայիս կառավարությունը: Չի կարելի ամեն ինչի մեջ մեղադրել, մեկ անգամ ևս կրկնում եմ, ես որակից գոհ չեմ: Երբ ներկայիս իշխանությունը ընտրությունների սկզբից մինչև կեսօր միջանցքում բացում է «այլընտրանքային ընտրատեղամաս» (խմբ. Տուրցխի միջադեպը) և ազդում, մենք բոլորս տեսնում ենք, որ նա նստած էր ընտրացուցակներով, պարզ է, որ դա կթողներ ազդեցություն մեզ վրա՝ բացասական: Կամ, օրինակ, կան քվեաթերթիկներ, որոնք դեռ հաշվեկշռում չեն, փոփոխվել են, մեկ արձանագրության մեջ կա 4 փոփոխություն: Հարցը սա չէ: Սա «Վրացական երազանք»-ի թույլ կողմն է, որ նա կատարում է նման կեղծիքներ: Բայց ես չեմ ուզում անարդար լինել: Եթե այս կեղծիքները չլինեին, Ախալքալաքում կհաղթեր ներկայիս իշխանությունը: Ինձ դուր չի գալիս, ճիշտ չի դրսևորում, ճիշտ չի դրսևորում իրեն, բայց փաստը մնում է փաստ: Բնակչությունը նրան է ընտրել: Ինչպե՞ս կարող եմ չհամաձայնել բնակչության ընտրության հետ: Ես ընդունում եմ Ախալքալաքի արդյունքները: Հաջողություն հաղթող թիմին: Մնացածը ժամանակը ցույց կտա», – ասում է Արսեն Կարապետյանը:
«Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Մելիք Ռաիսյանն այս ընտրություններում հավաքել է 7.88% (1350 ձայն): Նա կարծում է, որ ընտրությունները գնված են եղել, բնակչությունը՝ վախեցած:
«Մարդիկ ամեն ինչից դժգոհ են, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ 80-90%-ը քվեարկում է, ինչպե՞ս է այդպես լինում: Մարդիկ գործարարներից գումարներ են հավաքել ու բաժանել: Ինձ չի հետաքրքրում, թե քանի մարդ է անցել մեր կուսակցությունից: Մենք, միևնույն է, բողոքարկելու ենք: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ 600 ձայնը առաջին տեղ է, 970 ձայն՝ երկրորդ, 1400 ձայնը նույնպես 2 տե՞ղ է: Հը՞ն: Ամենը որոշում է Հասմիկն ու հատուկ ծառայությունները: Ես բողոքարկելու եմ, որ հայաբնակ շրջաններում ընտրություններ չանցկացվեն: Միեւնույն է, կեղծելու են, որպեսզի իրար դեմ չտրամադրեն բնակչությանը: Մենք չենք հասել այն կետին, որ ընտրություններ անցկացնենք: Ամենաակտիվ զանգվածները «բոշա մըյլա»-ի (խմբ. թաղամաս քաղաքի կենտրոնում) բնակիչներն են, և ակտիվ զանգվածն այն մարդիկ են, ովքեր բոլոր հարցերում լիովին դժգոհ են: Թող հայաբնակ շրջաններում ընտրություններ չանցկացվեն: Թող նշանակեն նրանց, ովքեր մտերիմ են իրենց գործակալների հետ, ինչու են ամեն ինչ բարդացնում, տանել-բերել ու կորցնել մի քանի տոկոս: Թող 100 տոկոս դնեն: Մեր բնակչությունը դարձել է ոչ ադեկվատ, չի հասկանում, թե ինչի առջև է կանգնած: Ընտրությունները պետք է առաջընթաց ցույց տան, մարդիկ հետ են գնում», – մեկնաբանեց Մելիք Ռաիսյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Մելքոն Մակարյանը` 82.22% (14.082 ձայն):