Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆրանսիական JDD ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ 9 տարվա մեծամասնության կառավարումից հետո ակնհայտ է դարձել, որ Վրաստանում պետք է ձեւավորվի կոալիցիոն կառավարություն: Միևնույն ժամանակ, ըստ պետության ղեկավարի, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է դրան հասնել, քանի որ քաղաքական գործիչների դիրքորոշումներն արմատապես միմյանց հակառակվում են:
«Բևեռացումը հաղթահարելը շատ դժվար է: Իշխող մեծամասնության կողմից ձևավորված 9 տարվա կառավարումից հետո պարզ դարձավ, որ անհրաժեշտ է կոալիցիոն կառավարություն: Այնուամենայնիվ, դժվար է հասկանալ, թե ինչպես կարող է այն գործել, երբ դիրքերն այդքան անտագոնիստական են», – հրատարակությանը պատմել է Զուրաբիշվիլին:
Դրա հետ մեկտեղ, նախագահը կրկին անգամ նշել է, որ Վրաստանի զարգացման միակ ուղին եվրոպականն է: