Սեպտեմբերի 21-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 470 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 243 մարդ, մահացել է 46 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 598 396, այստեղից ապաքինվել է 565 773 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 621:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34 250 փորձարկում, այդ թվում 22 726-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 524-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 7.21% է, վերջին 14 օրվանը՝ 7,06%, վերջին 7 օրվանը՝ 6.65%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 671 295 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 15 096 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 38 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 231 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 996 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: