Հայաստանում երեկ կատարվել է 5436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` 489 հոգի ապաքինվել է, գրանցվել է 14 մահվան դեպք:
Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 253 600 դեպք, որոնցից 236 088-ն` առողջացած, 5 131-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 651 454 թեստավորում:
Ըստ առողջապահական գերատեսչության` նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1191 է: