Սեպտեմբերի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 039 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 192 մարդ, մահացել է 56 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 591 766, այստեղից ապաքինվել է 556 810 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 446:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 532 փորձարկում, այդ թվում 18 378-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 154-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.47% է, վերջին 14 օրվանը՝ 7,31%, վերջին 7 օրվանը՝ 7.2%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 610 309 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 19 148 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 626 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 276 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: