FLEX ծրագիրը, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրներից փոխանակվող ուսանողներին մեկնել ԱՄՆ սովորելու, սկսել է դիմումների ընդունումը:

Ծրագրին կարող են մասնակցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցների աշակերտներ: Ընտրված աշակերտները մեկ տարի կանցկացնեն ԱՄՆ-ում, կհաճախեն տեղական դպրոց և կապրեն ամերիկյան ընտանիքի հետ:

FLEX ծրագիրը գործում է Վրաստանում արդեն մի քանի տարի և ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:

Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2021 թվականի հոկտեմբերի 15-ն է: